«Տղա» կանչելը որպես քաղաքականություն․ Ավետիք Իշխանյան

 

Մանկության, պատանեկության տարիներին հաճախակի էին բակային, փողոցային, թաղային կռիվները։ Կռիվներից հետո, տեղի էին ունենում «ռազբիրատներ», որոնց արդյունքում որոշակի ժամանակահատված հակամարտող կողմերի մեջ տիրում էր զինադադար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բոլոր բակերում կային նաև, այսպես կոչված լակոտներ, որոնք կռվի բռնվելու դեպքում, «տղա» էին կանչում։ Եվ հրավիրված «տղա» հեղինակությունը և բոլոր կողմերը զզվանքով էին նայում լակոտին, որը ինքնուրույն, կամ ընկերների օգնությամբ չէր լուծում իր հարցերը, քանի որ թուլամորթ էր և ընկերներ չուներ։

Ինչու՞ հիշեցի այս ամենը։ Պարզվում է Բրյուսելում նախատեսված Հայաստանի վարչապետ-բռնապետիկի և Ադրբեջանի նախագահ-բռնապետի հանդիպմանը, վարչապետ կոչեցյալը «տղա» է կանչել, հանձին Էմանուել Մակրոնի։Այպես է լինում, երբ չունես ընկերներ, դաշնակիցներ, արհամարհված ես բոլորի կողմից , բոլորը քեզ զզվանքով են նայում, ստիպված «տղա» ես կանչում․․․էն էլ ու՞մ․․․հի,հի,հի․․․»,- գրել է Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

3 + 8 =