Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը

 

Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը հերքում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 28-ին՝ ժամը 16։00-ից նոյեմբերի 29-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել Արցախի Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով