Ադրբեջանական ուժերը կրակել են Տեղ գյուղի բնակչի վրա. News.am

 

Ադրբեջանական Զինված ուժերը կրակել են Գորհայքի սարերից անասուններին իջեցնող Արթուր Մարությանի ուղղությամբ։ Նա Տեղ գյուղից է, 30–ից 35 տարեկան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Առավոտյան, Գորհայքի սարերից Արթուր Մարությանը անասուններին իջեցրել է, իսկ երբ գնացել է մեքենայի հետեւից, ադրբեջանցիները կրակել են եւ արկի պայթյունից վնասվել է նրա գլուխը։ Արթուրը Սիսիանի հիվանդանոցում վիրահատվելուց հետո տեղափոխվել է Երեւան, նա գիտակցության է եկել»,– NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է  Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով