Լուրջ կասկածներ ունեմ, որ Ջերմուկում «Շուշի-2» օպերացիա է նախապատրաստվում. քաղաքագետ

 

Լուրջ կասկածներ ունեմ, որ Ջերմուկում «Շուշի-2» օպերացիա է նախապատրաստվում։ Այս մասին թելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Հրաքնտ Մելիք- Շահնազարյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Շատ մտահոգիչ լուրեր եմ ստանում Ջերմուկից։ Տեղացիներին խնդրում եմ հնարավորության աստիճանի շատ ինֆո տալ Ջերմուկից։

Պաշտոնական տեղեկատվությունը վստահելի չէ։ Այսպես կոչված պաշտոնական տեղեկությունները ոչ այլ ինչ են, քան բացահայտ սուտ։ Ըստ այդ «պաշտոնական» տեղեկությունների այս պատերազմում հայկական կողմը 49 զոհ ունի։ Սկի պատերազմ էլ չկա, ըստ այդ պաշտոնական տեղեկությունների, սահմանային բախումներ են…

Մինչդեռ մենք կանգնած ենք Ջերմուկը կորցնելու իրական վտանգի առջև։ Ավելի բաց ասեմ՝ հիմավոր կասկածներ ունեմ, որ Ջերմուկը նպատակաուղղված է հանձնվում թշնամուն։ Եվ արվում է դա զուտ նրա համար, որ հայ ժողովուրդը ստիպված լինի ընդունել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը (Արցախի և միջանցքի հանձնում Ադրբեջանին)։ Ճիշտ այնպես, ինչպես դա արվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի դեպքում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով