Զիմբաբվեն ու Մոզամբիկը նույնիսկ չէին տեսել նման խայտառակ ոստիկանական վերաբերմունք սեփական ժողովրդի հանդեպ.Վահան  Բաբայան

Զիմբաբվեն ու Մոզամբիկը նույնիսկ չէին տեսել նման խայտառակ ոստիկանական վերաբերմունք սեփական ժողովրդի հանդեպ;Ֆեյսբուքի  իր  էջում  գրում է  Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ   Վահան  Բաբայանը;
«Այսօր առավոտյան Երևանում կատարված խայտառակ իրադարձության մասին պետք է աշխարհի առաջատար լրատվականների գլխագրերը անդրադառնային,բայց արի ու տես նույնիսկ «ժողովրդավարության բաստիոնի» իրավապաշտպաններն են պապանձվել ու սսկվել:
Սենց խայտառակ վերաբերմունք,էսպիսի իրավունքների ոտնահարում նույնիսկ դժվար է պատկերացնել,բայց կապիտուլյանտների օրոք սա նորմալ երևույթ է:
Այս ամենաթողության և վայրագության կազմակերպիչները պետք է օրենքի առաջ կրեն պատասխանատվություն:
Կգա նաև այդ պահը վստահ եղեք»,-գրել  է Բաբայանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով