Իշխան Սաղաթելյանը հերքում է ոստիկանության տարածած տեղեկությունը

 

ԱԺ փոխնախագահ  Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ Ոստիկանությունը հայտարարեց, իբր Երևանում փակ ճանապարհ չկա: Ես չգիտեմ՝ ու՞մ համար է նախատեսած այդ սուտը՝ փողոցում ակցիաներ իրականացնող մեր ժողովրդի, խցանումներում կանգնած քաղաքացիների, թե՞ Նիկոլի:

Ինչևէ, մեր ընթացքը շարունակվում է: Ամեն րոպե մենք աճում ենք, նոր խմբեր են ձևավորվում ու թե՛ Երևանում և թե՛ մարզերում այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացվում:

Սիրելի ժողովուրդ, միացեք այս պայքարին, տեր եղեք Հայրենիքին ու մեր ապագային»,-նշել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ  մայրաքաղաքում փակ փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով