Արցախում այսօր «Վերջին զանգ» է

 

Այսօր` մայիսի 27-ին, Արցախի Հանրապետության հնգօրյա աշխատակարգով գործող դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»` թե’ իններորդցիների, թե’ տասներկուերորդցիների համար։ Իսկ վեցօրյա աշխատակարգ ունեցող դպրոցներում «Վերջին զանգը» կհնչի մայիսի 30-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Նրա տեղեկացմամբ՝ այս տարի 106 դպրոցների աշակերտներ հրաժեշտ են տալու հարազատ կրթօջախին:

«Այս ուսումնական տարվա ավարտին կրթօջախներին հրաժեշտ կտան 1599 իններորդցիներ և 923 տասներկուերորդցիներ», – նշել է նախարարը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով