Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Nissan Tiida-ն ու Nissan Qashqai-ը. վերջինս էլ հայտնվել է մայթին՝ կոտրելով Բուսաբանական այգու ճաղավանդակը. 3 վիրավորներից մեկը երեխա է

 

Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին  տեղեացնում  է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ժամը 19:15-ի սահմաններում, Հրաչյա Աճառյան – Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Qashqai և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Վիրավորներից մեկը երեխա է, ով հոսպիտալացվել է «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

 

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով