ՊԵԿ նախագահն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի պատվիրակության անդամներին

 

ՊԵԿ նախագահն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի պատվիրակության անդամներին:Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել համագործակցությունը:Այս  մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը;

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է  երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Մակսատ Մամիտկանովի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ակտիվ փոխգործակցության, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսված մի շարք նախաձեռնությունների իրականացմանն ուղղված  քայլերի, այդ թվում՝ գործող իրավապայմանագրային բազայի բարելավման հետ կապված հարցերի լայն շրջանակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և զարգացնել համագործակցության առկա մակարդակը՝ ԵԱՏՄ շրջանակում գոյություն ունեցող բոլոր ուղղություններով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարարը կայցելի ՀՀ սահմանային անցակետեր:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով