Ճանապարհատրանսպորտային պատահար, տուժել է մեկ քաղաքացի.ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

Ապրիլի 21-ին ժամը 00:10-ին ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:
Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ն (ծնված 1996թ) և «ՎԱԶ 2121» ավտոմեքենայի վարորդ՝ Մ.Ա.-ն (ծնված 1998թ.), համընթաց երթևեկությամբ, Նաբերեժնայա փողոցում առկա ձախ շրջադարձի մանևր կատարելու ժամանակ, նախնական տվյալներով արագության գերազանցման պատճառով, կորցրել են ավտոմեքենաների կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել ճանապահի աջ մասում առկա բետոնե արգելապատնեշին և ծառերին, ինչի հետևանքով «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի ուղևոր՝ Ա. Գ.-ն (ծնված 1991թ.) մարմնական տարբեր աստիճանի վնասվածներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

17 + 14 =