ՊԱՀՀ-ում ավարտվել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացը

Ապրիլի 8-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը:

Կրթական ծրագրի հիմնական նպատակներն են զարգացնել ուսումնառողների օպերատիվ մտածողությունը, օժանդակել նրանց արդյունավետ ներգրավմանը զորամիավորման մարտական և զորահա­վա­քային պատ­րաս­տու­­թյան, գործողությունների նախապատրաստման, վար­ման և կառավարման գործընթացներին, կատարելագործել սպաների գիտելիքներն օպերատիվ արվեստի և զորքերի կառավարման վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շրջանավարտներին շնորհավորել է դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և մաղթել հաջողություն հետագա ծառայության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով