«Ո՞րն էր ու է մեր հիմնական խնդիրը»․ Ստեփան Դանիելյան

Լիարժեք պետություն դառնալու համար պետք է լինի էլիտայի (կառավարող խմբերի, ինտելեկտուալ հանրության,, խոշոր բիզնեսի (ինչ որ ունենք)) ու ժողովրդի համաձայնությունն ամենակարևոր հարցերի, խաղի կանոնների ու զարգացման ուղղության շուրջ: Կասեի ավելի խիստ, անգամ փորձ չի արվել նման համաձայնության օրակար ձևավորել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Չկան խաղի կանոններ, չկա ձևակերպված օրակարգ, չկան կարմր գծեր, չի կարող լինել քաղաքական համակարգ, կայուն տնտեսություն ու մնացած ամեն ինչը: Անգամ չկան խաղի կանոններ ավելի սահմանափակ խմբերում՝ կուսակցություններում, հանրային կառույցներում, բիզնես կազմակերպություններում, անգամ կանդոմինիմումներում՝ ԺԵԿ-երում, եթե հայերեն ասենք: Չկա խոսքի արժեք, պատասխանատվություն, պարտավորություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն, ինչ տեսնում ենք այսօր ու տեսել ենք վերջին երեսուն տարվա ընթացքում, դրա հետևանքն է»,- գրել  Դանիելյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով