Պատահական չէր, որ հենց այսօր էր նիկոլը բողոքում իր իսկ կողմից այս պահին ղեկավարվող ՀԱՊԿ-ից և ՌԴ խաղաղապահներից.Արա Վարդանյան

 

նիկոլի «խաղաղության» օրակարգին, իսկ իրականում թուրքի տակ պառկելուն, միջազգային գործընկերներից խանգարում է միմիայն Մոսկվան։ Հայաստանի ու ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ոչ միայն վերջ է դնելու Արցախի Հանրապետության վրա, այլ նաև զրոացնելու է Ռուսաստանի ազդեցությունը մեր ռեգիոնում` դարպասները լայն բացելով թուրքիայի համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը

Պատահական չէր, որ հենց այսօր էր նիկոլը բողոքում իր իսկ կողմից այս պահին ղեկավարվող ՀԱՊԿ-ից և ՌԴ խաղաղապահներից։ Պատահական չէր նաև երեկ իր և ալիևի կողմից կազմակերպված շոուն, որի արդյունքում ռուս խաղաղապահներին չէր մնում այլ բան, քան արգելել մեր պատգամավորների մուտքը Արցախ։ Իրենք գերադասեցին վարկաբեկվել ոչ թե սպանված պատգամավորների հետևանքով, այլ պատգամավորներին ներս չթողնելու համար։
Իրականում նա ուղղակի պատրաստվում է Մոսկվա այցելության։ Ինչքան էլ սա զավեշտալի հնչի, բայց նա կրկին շանտաժի է ենթարկում Մոսկվային` կամ թույլ եք տալիս մենք Արցախը հանձնենք, կամ էլ մենք հրահրում ենք հակառուսական ալիք։
Դե ռուսն էլ հո չի կարող հանրային կերպով դեմ արտահայտվել խաղաղության պայմանագրին, դրա համար էլ ողջունում է այդ գորընթացը։
Իր այս պահվածքով ինքը նաև փորձում է թելադրել Մոսկվայում սպասվող հանդիպման օրակարգը։
Թե ինչքան է ռուսը հանդուրժելու զելենսկիի ոճի նման պահվածք չգիտեմ, բայց մեկ բան հաստատ գիտեմ` մենք, հայերս, հանդուրժելու ու սպասելու տեղ չունենք։
Առաջին հերթին մենք պետք է ցույց տանք, որ մեզ համար այդ արյունալի խաղաղության օրակարգն անընդունելի է և միայն դրանից հետո սպասենք/պահանջենք այլոց քայլերը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով