Տարբերակ չկա՝ կա՛մ Հայաստանն ու Արցախը, կա՛մ Նիկոլ Անհողը.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանը  ֆեյսբուքյան  իր էջում  գրում է.

 

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտի այօրվա ելույթն ԱԺ-ում վերջնական փաստեց, որ Հայաստան- Նիկոլ պայքարում «ողջ» կմնա մեկը… Եթե հողատու Նիկոլը շարունակի պաշտոնավարել, ապա շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանը և Արցախը կկործանվեն՝ դառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի վիլայեթ, որտեղ կապիտուլյանտ ու իր թրքամետ թիմը կշարունակեն իշխել, իսկ եթե Հայաստանը ձերբազատվի այս հողատուից՝ մեծ շանսեր կա, որ կփրկվի և՛ Հայաստանի պետականությունը, և՛ արցախահայությունը…
Կապիտուլյանտ Նիկոլի կողմից այսօր ԱԺ-ում արտաբերված հակառուսական թեզերը և միայն իրեն հայտնի “միջազգային հանրությանը” հղում տալը, որն, իբր, պահանջում է Արցախը հանձնել Ադրբեջանին, ապացուցում է, որ այս ամենի հեղինակները Նիկոլի բրյուսելյան և անդրատլանտյան տերերն են, որոնք Նիկոլի ձեռամբ փորձում են ռուսների առկայությունն Արցախում ոչ լեգիտիմ դարձնել, իսկ հետո էլ շատ արագ Հայաստանից դուրս հանել 102-րդ ռազմաբազան… Պատահական չէ, որ հողատուն ակտիվացավ հենց այս պահին՝ Բրյուսել այցից մի քանի օր անց…
Ի դեպ, պատահական չէ նաև այն, որ այս ամենը թուրքի դեմ ծնկած Նիիկոլն անում է Մոսկվա այցից մի քանի օր առաջ…
Լավ կլինի կապիտուլյանտ Նիկոլը բացահայտի, թե այդ «միջազգային հանրությունից» ո՞վ է պահանջել Արցախը հանձնել Ադրբեջանին և Հայաստանի շուրջ ի՞նչ կոնսոլիդացիայի մասին է նա խոսում այդ «միջազգային հանրության» անունից…
Նիկոլ Անհողի այսօրվա այն հայտարարությունը, թե հողերը առանց պատեարզմի հանձնելուց էլ նույն վիճակն էր լինելու՝ բացահայտ սուտ է ու կեղծիք է… Նախկինում ԵՐԲԵՔ չի քննարկեվ Շուշիի, Հադրութի կամ նախկին ԼՂԻՄ-ի տարածքից որևէ գյուղի հանձնումն, որը վերահսկվել է մեր կողմից, Ադրբեջանին… ԵՐԲԵՔ չի քննարկվել, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում… Նիկոլը ստում է և մանիպուլյացիաների է դիմում…
Վե՛րջ, խաղաքարտերը բացված են… Այն ի՛նչ Նիկոլին չհաջողվեց անել 2020 թ-ին իր կողմից դիտավորյալ սանձազերծված վերջին արցախյան պատերազմում, նա և իր պատվիրատուները չսպասելով ՌԴ խաղաղապահների մանդատի 5-ամյակի լրացմանն անում են հիմա, որի արդյունքում Նիկոլի տերերը գլոբալ հարցեր են լուծում, իսկ Հայաստանն ու Արցախն էլ դառնալու են այդ տիկնիկավարների և նրանց հայաստանյան «տիկնիկների» զոհը…
Ի դեպ, Նիկոլ Անհողի արցախյան կլոնը՝ Արայիկը ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա շատ ակտիվ մասնակցում է հակաարցախյան այս խաղերին, որը զարմանալիորեն շատ նորմալ է ընդունվում Արցախում ԴԵՌ ապրող 120 հազար հայերի կողմից…
Եվս մեկ դիտարկում. եթե մեզ պետք չեն Հայաստանն ու Արցախը, ապա ռուսին, ինչպես ասում են՝”до лампочки”, հատկապես հիմա, երբ Մոսկվան զբաղված է Ուկրաինայով…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով