Պատերազմից 1 տարի ու ավել անցել է, բայց այս ընթացքում գրեթե ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը, սպառազինությունը վերականգնելու համար.Քոչարյան

 

Անվտանգության հարցերում երեք հիմնական բաղադրիչներ կան։ Մեկը սեփական զինված ուժերն են, երկրորդը՝ ՀԱՊԿ-ը, իհարկե Հայաստանի համար, երրորդն էլ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններն են։ Առաջին բաղադրիչի վերաբերյալ կարող եմ ասել, որ բանակը այսօր ի վիճակի չի պաշտպանել ՀՀ սահմանները ու անվտանգությունը։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Պատերազմից 1 տարի ու ավել անցել է, բայց այս ընթացքում գրեթե ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը, սպառազինությունը վերականգնելու համար, կրկնում եմ, գրեթե ոչինչ չի արվել։ Սա փաստ է։ Անցած տարվա նոյեմբերի Սիսիանի դեպքերը հենց դրա վառ ապացույցներն են, իսկ բոլորովին վերջերս լրտեսների բացահայտման գործը արդեն լրիվ խոսում է մեր զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի մասին։ Բանակի հաստատված բյուջեն անգամ հույս չի ներշնչում , որ այս տեմպերով կարելի է մոտական ժամանակներում գոնե ինչ-որ բան փոխել»,- ասաց Քոչարյանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով