Դաշնակցությունը եղել, կա եւ լինելու է այն ուժը, որը հավատարիմ է հայ հողին. Իշխան Սաղաթելյան.

 

Երեկ, այսօր եւ վաղը Դաշնակցությունը եղել, կա եւ լինելու է այն ուժը, որը հավատարիմ է հայ հողին: Այս մասին ՀՅԴ հիմնադրման 131-րդ ամյակին նվիրված հանդիսության ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դաշնակցությունը անցյալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի տեսլականով կազմակերպություն է: Գործելով հայրենիքում եւ հայրենիքից դուրս դաշնակցությունը միշտ վառ է պահել անկախ պետականության գաղափարը»,-ասաց նա:

 

Նրա խոսքով` 1990 թվականին ՀՅԴ-ն վերադարձել է հայրենիք, եւ անմիջապես ձեռնամուխ է եղել Արցախի ինքանպաշտպանության կազմակերպմանը, ակտիվ գործունեություն ծավալել քաղաքական կյանքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սաղաթելյանը ընդգծեց, որ ե΄ւ Արցախում, ե΄ւ Հայաստանում ՀՅԴ-ն մասնակցություն է ունեցել պետականաշինության գործին:

«Այո, այդ տարիներին եղել են եւ մեծ ձեռքբերումներ, եւ սխալներ:  Դրանք եղել են մեր զարգացումը դանդաղեցնող, բայց ոչ երբեք կործանարար սխալներ»,- ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով` Դաշնակցությունից ժողովրդի սպասելիքները շատ են եղել, բայց տված քվեն քիչ է եղել:

«Մենք ամբողջական իշխանություն չենք ունեցել, դրա համար էլ մաս ենք կազմել տարբեր կառավարությունների: Այո, մենք մեր մասնակցության չափաբաժնով տեր ենք այդ տարիների եւ լավին եւ վատին: Մենք սխալներ ունեցել ենք, բայց չեն սխալվում ոչինչ չանողները, բայց ինքներս մեզ, մեր գաղափարներին, մեր համոզմունքներին, մեր նպատակներին երբեք չենք դավաճանել»,- ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով