Հունվարի 1-ին, ժամը 16։24-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արճիս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 10 հասցեի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12-ին, մարվել՝ 17:20-ին: Այրվել է մոտ 800 կգ անասնակեր:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news