Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Տեղեկացնում նախագահի լրատվական ծառայությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝ Արման Հակոբյանին նշանակել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թել Ավիվ)»,- ասված է հրամանագրում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով