Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. թիկունքի, որովայնի, կրծքավանդակի մի քանի աստիճան ջերմային այրվածք ստացած կինը Այրվածքաբանական կենտրոնում մահացել է

 

shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ժամը 01։25-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «թիկունքի, որովայնի, կրծքավանդակի, շեքի, վերին և ստորին վերջույթների շրջանի, վերին շնչուղիների 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշումով Այրվածքաբանական կենտրոն  է տեղափոխվել մի քաղաքացի։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոն են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ովքեր պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 81-ամյա Լենա Մ-ն է։

 

Վերջինս այրվածքներ ստացել է իր տանը 3 կիլոգրամանոց գազաբալոնի գազօջախից առաջացած բոցից, ինչի հետևանքով այրվել է տարեց կնոջ հագուստը, ու նա այրվածնքեր է ստացել։ Իսկ հրդեհը մարվել է իր իսկ կողմից։  Նույն օրը, ժամը 09։40-ի սահմաններում Այրվածքաբանական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Լենա Մ-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

 

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով