Ադրբեջանցիներն այսօր գերեվարել, բռնության ենթարկել, ապա սպանել են Արցախի խաղաղ բնակչին.Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանցիներն այսօր գերեվարել, բռնության ենթարկել, ապա սպանել են Արցախի խաղաղ բնակչին։Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը:
«Ավելի վաղ այս մասին հաղորդագրություններ են տարածել Արցախի ՄԻՊ-ն ու ԱԱԾ-ն։
Սա հետևանքն էր նախորդ 2 ամսվա ընթացքում Մարտակերտի և Շուշիի ուղղությամբ ադրբեջանական խոշոր սադրանքների (2 խաղաղ բնակիչներ են սպանվել) նկատմամբ անտարբերության, ոչ պատշաճ հետևությունների և իրադրությունւց բխող քայլերի։
Ցավոք, ադրբեջանական սանձարձակությունները, կամայականությունները, սադրանքներն ու ագրեսիան Հայաստանի ու Արցախի նկատմամբ աճի դինամիկա են դրսևորում, իսկ համարժեք քայլեր բառի լայն իմաստով, չեն ձեռնարկվում»,-գրել է Աբրահամյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով