Դեկտեմբերի 5-ին գնացեք ընտրատեղամաս, կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնը. Բաբայան

 

Աբովյան խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, իմ կոչն է ձեզ՝ դեկտեմբերի 5-ին գնալ տեղամաս՝ քվեարկելու հանուն զարգացող Աբովյան համայնքի, հանուն արժանապատիվ կենսակերպի, հանուն համերաշխ հասարակության։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Աբովյանի համայնքի ղեկավարի ԲՀԿ-ի թեկնածու Էդուարդ Բաբայանը՝ ամփոփելով քարոզարշավը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ավարտին է մոտենում մեր նախընտրական քարոզարշավը:

Մեծագույն պատիվ էր յուրաքանչյուրիդ հետ շփվելը, ձեր ջերմությունն ու աջակցությունը զգալը:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել յուրաքանչյուրիդ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աբովյան խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, իմ կոչն է ձեզ՝ դեկտեմբերի 5-ին գնալ տեղամաս՝ քվեարկելու հանուն զարգացող Աբովյան համայնքի, հանուն արժանապատիվ կենսակերպի, հանուն համերաշխ հասարակության:

Այս ընտրարշավին մենք մոտեցել ենք քաղաքական զուսպ պայքարի մշակույթով և թիմային նոր որակով։

Ես հավատում եմ իմ հայրենակիցների հավաքական իմաստությանը:

Կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնը: Եվ այդ ձայնը լսելի՛ է լինելու: Հենց այսպիսի համերաշության մթնոլորտում ու հենց այս սրտացավությամբ էլ կերտելու ենք Աբովյան խոշորացված համայնքի նոր տեսլականը»,- ասել է  Բաբայանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով