Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

18.04.1983թ, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2005-2006թթ. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական գույքի մասնավորեցման և օտարման գործարքների ֆինանսական փորձաքննության բաժնի առաջին կարգի մասնագետ

2006-2007թթ. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի կնքման իրավական սպասարկման բաժնի առաջատար մասնագետ

2007-2008թթ.  ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության հայցապահանջագրային բաժնի առաջատար մասնագետ

2008- 2009թթ. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության փաստաթղթերի տեսչության բաժնի գլխավոր  մասնագետ

2009-2012 թթ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու

2012 թ.  Ստացել է փաստաբանական արտոնագիր

2012-2015թթ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդական

2015-2017թթ.  ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2017-2021թթ. ՀՀ Երևան նոտարական տարածքի  նոտար

2021թ. հոկտեմբերի 14-ից մինչ օրս ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

Կրթություն

1990-2000թթ. N 4 միջնակարգ դպրոց, Երևան, ՀՀ

2000-2004թթ. Երևանի Պետական Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ /Բակալավրի աստիճան/

2004-2006թթ. Երևանի Պետական Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ /Մագիստրոսի աստիճան/

2011-2013թթ. Հայաստանի Ամերիկյան Համալսարան/ Իրավագիտության   ֆակուլտետ /Մագիստրոսի աստիճան/

Այլ տեղեկություններ

Ընտանեկան դրություն՝ ամուսնացած է, ունի երկու դուստր:

Լեզուներ՝ հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով