«Նույն նպատակով էլ իր հիստերիկ լայվերն էին պատերազմի ժամանակ»․ Վրթանեսյանը՝ Փաշինյանի մասին

 

Շատ-շատերին էր թվում, որ երբ Նիկոլն իր պաշտոնական էջում անկապ ընկած դիմակ չհագնող մարդկանց լուսանկարներ է հրապարակում, դրանով նա ուղղակի «սխալ բան է անում» և որ դա «կովիդի դեմ պայքարի անարդյունավետ ձև է»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իրականում Նիկոլը լրիվ այլ բան էր անում։ Պարզ ասած. կովիդի դեմ պայքարում իշխանության տապալումը «գցում էր ժողովրդի գրպանը»։ Ու փայլուն հաջողեց. հանրության 99,9%-ն այսօր վստահ է, որ հենց ժողովուրդն է մեղավոր, որ «հորդորներին չի լսում»։

Իրականում աշխարհի շատ ու շատ երկրներում էլ հորդորներին չեն հետևում, բայց այնպիսի խայտառակ բարձիթողի վիճակ, ինչպիսին մեր մոտ է, աշխարհի ամենահետամնաց մի քանի երկրներում է միայն։

Կարծում եմ, որ նույն նպատակով էլ իր հիստերիկ լայվերն էին պատերազմի ժամանակ։ Նպատակը ոչ թե մոբիլիզացնելն էր (որովհետև այն ազնիվ մարդիկ, որոնք իրեն լսելով կամավորագրվեցին, կա՛մ ռազմաճակատ այդպես էլ չհասան, կա՛մ էլ այնպես ուղարկվեցին, որ առավելագույնս անիմաստ կորուստներ կրեն), այլ մեղադրանքներից իրեն ապահովագրելն էր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թե բա «Ես կանչեցի, դուք չեկաք, ուրեմն մենք բոլորս ենք մեղավոր»։

Թե բա դեբիլ ա, բան չի հասկանում, լավ կադրեր չունի… Դեբիլ ա ու բոլորիդ մատերի վրա ֆռացնում է արդեն 3+ տարի»,- գրել է Վրթանեսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով