Փաստորեն մենք դեռ ազգովի շնորհակալ պետք է լինենք իրեն,որ ադրբեջանական մաքսակետեր են դրվում.Շարմազանով

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե Հայաստանի կապիտուլյացիոն ռեժիմը չի բանակցել միջանցքի հարց, ապա ինչպե՞ս հասկանալ վարչապետի աթոռին բազմած անձի հայտարարությունը, թե կարելի էր խուսափել ադրբեջանական մաքսակետերի տեղակայելուց, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը։ Նման գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում։

«Փաստորեն մենք դեռ ազգովի շնորհակալ պետք է լինենք իրեն,որ ադրբեջանական մաքսակետեր են դրվում։

Շուտով կարող է հայտարարել, թե իրեն «մաղարիչ» պետք է անեն սյունեցիները, որ մաքսատուրք մուծելով կարող են օգտվել այդ ճանապարհից, քանի որ այլըտրանքը գերության մեջ հայտնվելն էր լինելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այստեղ են ասել՝ հարսի հաշվին փեսային լավություն անել պետք չէ»,-գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով