Նույն քաղաքացուն երկու անգամ վրաերթի են ենթարկել

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2021թ. նոյեմբերի 13-ին Երևանի Գ.Նժդեհ փողոցում «BYD» մակնիշի ավտոմեքենայի 59-ամյա վարորդը քաղաքացուն վրաերթի է ենթարկել, ապա մեկ այլ վարորդի կողմից նույն քաղաքացին վրաերթ-վրաանցման է ենթարկվել: Այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ 2021թ. նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Գ.Նժդեհ փողոցում «BYD» մակնիշի ավտոմեքենայի 59-ամյա վարորդի կողմից քաղաքացուն վրաերթի, ապա մեկ այլ վարորդի կողմից նույն քաղաքացուն վրաերթ-վրաանցման ենթարկելու դեպքի առթիվ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշանակվել է մարմնական վնասվածքներից տեղում մահացած հիշյալ քաղաքացու դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մյուս ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով