Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

 

Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկի գլխավորությամբ Գերագույն ռադայի պատգամավորները ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանի եւ խմբի անդամների ուղեկցությամբ նոյեմբերի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը մեր երկրում են` Ուկրաինայի հայերի միության հիմնադրման 20-ամյակին նվիրված աշխատանքային համաժողովին մասնակցելու նպատակով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

«Հայաստանը եւ Ուկրաինան եղբայրական երկրներ են: Հայերի ցեղասպանությունը մարդկության պատմության այն փաստն է, որը չպետք է կրկնվի: Նման իրողություններն անթույլատրելի են»,- ասել է Արտյոմ Դմիտրուկը:

Ըստ պատգամավորի` Ուկրաինան եւ Հայաստանն ունեն շատ ընդհանրություններ. ինչպես ուկրաինացիները, այնպես էլ հայերը տարբեր ժամանակներում ստացել են ցավոտ հարվածներ: «Մենք պետք է բարեկամ լինենք, անհրաժեշտ պահերին օգնության ձեռք մեկնենք միմյանց»,-ընդգծել է ուկրաինացի պատգամավորը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով