Կայացել է ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

 

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, կայացել է Արտակարգ իրավիճակների նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը հրավիրել և նախագահել է ԱԻ նախարար, խորհրդի նախագահ Անդրանիկ Փիլոյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խորհրդի այսօրվա նիստի օրակարգում «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումն էր:

Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ Արա Ասլանյանը ներկայացնելով Նախագիծը՝ կարևորել է աղետների ռիսկի կառավարման գործընթացների իրականացման անհրաժեշտությունն ազգային անվտանգության ապահովման ոլորտում: Նախագծի ընդունման կարևորությունից ելնելով անհրաժեշտ է վերանայել Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը՝ համապատասխանեցնելով արդի մարտահրավերներին, առկա խնդիրներին:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է` Հայաստանը դարձնել աղետներին դիմակայուն երկիր՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և համայնքներին սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր երկրի կայուն զարգացման համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցերի վերաբերյալ եղել են տարբեր մոտեցումներ, դիտարկումներ, աշխատանքային շահագրգիռ քննարկում և մտքերի փոխանակում:

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը Ծրագիրը մշակող աշխատանքային խմբին առաջարկել է ներկայացված առաջարկություններն ամփոփել և լրամշակված տարբերակը տրամադրել խորհրդի անդամներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով