Երևանում քովիդով վարակված 10-ամյա երեխա է մահացել․ «Ազատություն»

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևանում քովիդով վարակված 10-ամյա երեխա է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել երեք օր առաջ Արաբկիր բժշկական կենտրոնում։ Հայաստանում քովիդով վարակված երեխայի մահվան երկրորդ դեպքն է։ Ըստ Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանի՝ երեխան Արաբկիր բժշկական կենտրոն է ընդունվել դիաբետիկ կոմայով՝ շաքարախտի բարդությամբ։ «Երեխան ընդունվել է դիաբետիկ կոմայով, սրընթաց սուր զարգացող առաջին տիպի դիաբետով», – ասաց Սարգսյանը։

 

Մինչ «Արաբկիր» հասնելը, նախ ծնողները դիմել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ սեպտեմբերի 22-ին։ Երեխայի վիճակն արդեն ծանր է եղել։ Կենտրոնի Վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանը մանրամասնեց՝ հետազոտել ու նույն օրն էլ պարզել են, որ շաքարային դիաբետ ունի։ «Կատարվել են բոլոր հետազոտությունները միանգամից և առաջին անգամ իր կյանքում հայտնաբերվել է շաքարային դիաբետ։ Ինքը շատ վատ էր և միանգամից տեսանք, որ շաքարի շատ բարձր թվեր ունի», – ներկայացրեց Չոբանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուր`

https://www.facebook.com/azatutyun/videos/400411638276968

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով