Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Զովոունի գյուղի գերեզմանոցում փրկարարները հայտնաբերել են վառվող ավտոմեքենա, իսկ մի քանի մետր հեռու՝ կիսամերկ վիճակում կապված մեքենայի վարորդին

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Այս  մասին տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Ժամը 23:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Զովուի գյուղի 4-րդ փողոցում գտնվող գերեզմանատան տարածքում հրդեհ է բռնկվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրշեջները  իրենց վրայից հանել են հագուստները և հագցրել այդ քաղաքացուն, արձակելով կապերը, այնուհետև օգնել են օպերատիվորեն  ժամանած շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության  Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ  Վաղինակ Ավետիսյանի և ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի  օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչ  Համբարձում Հարությունյանը: Ոստիկանները պարզել են, որ տուժածը Զովունի գյուղի բնակիչ, 48-ամյա Կորյուն Ասատրյանն է, ով աշխատում է նշված գերեզմանատանը՝ որպես պահակ:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարկածներից մեկով՝ գերեզմանագողը կամ գողերը  հարձակվել են նրա վրա, կապել, այնուհետև  նրա ВАЗ 2101  մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան այրել են: Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործոթյունը բացահայտելու, այն կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու  ուղղությամբ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով