ՀՀ ՀՊԱՐՏ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈւՆԵՐԸ, ԱՅՍ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՆԱՀԱՏՎՈւՄ ԵՆ, ՕՐԱԿԱՆ՝ 100 ԴՐԱՄ

 

Հոգեբան  Միհրդատ  Մադաթյանը  գրում է.

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Համացանցը հեղեղված է այն ողորմությամբ, որը այսօրվա իշխանությունները նետել են ՀՀ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑՈւՆ։ Իրականում Փաշինյանի ասսած 3 միլիոն վարչապետերից ոմանց, 50 000 դրամը չէր հերիքում սրճարաններում հաշիվ փակելու համար և գրչի մեկ հարվածով այդ գումարը աճեց մինչև 250 000 դրամ՝ 5 անգամ, ավելանալով 200 000 այլ ոչ 3 000 դրամով, իսկ թոշակառունե՞րը…
Դե թոշակառու «վարչապետերին» 3 000 դրամն էլ բավարար է։ 3 000 դրամ, Կառլ… Օրական 100 դրամ։ Այսքան են գնահատում թոշակառուների վաստակը այս իշխանությունները այն ժամանակ, երբ ձեթի և ձվի մանրածախ գինը աճել է մոտ երկու անգամ։ Չեմ ուզում թվել այլ պարենային ապրանքների գնաճը, կարծում եմ բոլորս էլ խանութներ գնում ենք և լավ պատկերացնում։
Ամեն դեպքում, օրվա իշխանությունները այս փաստը արձանագրում են որպես մեծ ձեռքբերում, սակայն ինչ եմ ասում, ոչ թե ձեռքբերում, այլ ԲԱՐԵԳՈՐԾՈւԹՅՈւՆ։ Փաշինյանի խոստացած անփոփոխ մնացող ջրի գինը բարձրանում է։ Կարծում եմ կենսաթոշակների բարձրացումը հենց սրա հետ է կապված, որ կենսաթոշակառուները հնարավորություն ունենան գոնե ջուր խմել, քանի որ պարենային մթերքների գներն այնքան են բարձրացել, որ ուտել, վաղուց արդեն չեն կարողանում։
Բայց դե մի վհատվեք, ՀԱՂԴԵԼՈւ ԵՆՔ, վայ կներեք սխալվեցի՝ ԿՇԴԱՆԱԼՈւ ԵՔ։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը սիրում է Ձեզ, և ասել է, որ ապագա կա… Իսկ իրականում, ես այդ կենսաթոշակային բարձրացմանն էլ չեմ հավատում։ Մինչև արծրունը չասի չեմ հավատալու…
P.S. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, ՁԵՐ կենսաթոշակները աճել են 5,6 անգամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 9,5 անգամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով