Խնդրում եմ հարգալից լինել բուժանձնակազմի նկատմամբ․ Անահիտ Ավանեսյանը՝ Վանո Սիրադեղյանի դստերը

 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով Վանո Սիրադեղյանի դստերը՝ Արփի Սիրադեղյանին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Հարգելի Արփի, առաջին օրվանից բժիշկներն արել են ամեն բան Ձեր ապաքինման համար և ուրախ ենք, որ արդեն առողջական վիճակը թույլ է տալիս Ձեզ դուրս գրելու հիվանդանոցից:

Իհարկե կհոգանք, որ տանը Ձեզ հսկող բժիշկ ունենաք, սակայն այս իրավիճակում հիվանդանոցային բուժում ստանալու համար հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնած, և ամեն մահճակալ պետք է զբաղեցվի միայն խիստ բժշկական ցուցման անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչի կարիքը, բարեբախտաբար, Դուք չունեք հիմա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խնդրում եմ հարգալից լինել այն բուժանձնակազմի նկատմամբ, որոնց շուրջօրյա աշխատանքի շնորհիվ, այսօր առողջացման ճանապարհին եք»:

Հիշեցնենք,որ Վանո Սիրադեղյանի դուստրն ահազանգում է՝ իրեն թոքաբորբով ուզում են դուրս գրել հիվանդանոցից

Վանո Սիրադեղյանի դուստրն ահազանգում է՝ իրեն թոքաբորբով ուզում են դուրս գրել հիվանդանոցից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով