Ուզում՞եք կրկին պետություն դառնալ,լսեք Սերժ Սարգսյանին

 

ՀՀ երրորդ նախագահ,ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շատ հանգամանալից ներկայացրեց ընդդիմության հաջողության ճանապարհային քարտեզը:Այս  մասին  գրառում է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը:

Կարելի է ասել ոչ միայն ընդդիմության,այլ ապագա իշխանության ճանապարհային քարտեզը ևս,Սերժ Սարգսյանը որևէ պատահական բառ չասեց ամբողջը խորը վերլուծության կարիք ունի:
Ուրախալին այն է,որ նախագահի խոսքերից հետո գիտակից հայի մոտ հույս առաջացավ,որ հնարավոր է կրկին ոտքի կանգնել և ունենալ պետություն,բանակ,պետական համակարգ,ինչն այժմ չկա,բայց դե իհարկե այդ պետությունը չի կարող լինել կապիտուլյանտի իշխանության օրոք,կապիտուլյանտը պետք է հեռանա և միայն դրանից հետո հայի հավաքական ուժով և նոր ղեկավարով հնարավոր կլինի իրականացնել նախագահ Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը:
Սատարում եմ Սերժ Սարգսյանի մոտեցումները և պատրաստ եմ դրանք կյանքի կոչել,հանուն մեր պետության ու անվտանգության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով