Սպանություն Երևանում. հյուր եկած ՌԴ քաղաքացուն դանակի մի քանի հարվածով սպանել են, պատճառը ավտոմեքենայի կայանումն է եղել

Այսօր` հոկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։Այս  մասին   տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քաղաքացու դանակահարել են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և ոստիկանության Մալաթիայի բաժին։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանության կասկածանքով որոնվող Եղիշե Գ-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասն` shamshyan.com-ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով