Այնպես չանեն դառնանք տեռորիստական կազմակերպություն.Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան Կառավարության դիմաց

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախից տեղահանվածները հերթական անգամ կառավարության շենքի մոտ են ու բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք կրկին բարձրաձայնում են բնակարանների խնդրի մասին, ասում՝ անտուն են մնացել, իսկ Արցախ վերադառնալ ոչ բոլորն են ուզում,քանի որ պնդում են՝ Արցախում անվտանգ չէ, չեն ուզում նորից տուն կառուցել, հետո հանկարծ կրկին կորցնել այն։

 

Նշենք ,որ շաբաթ առաջ Արցախից տեղահանվածները կրկին այստեղ էին, որից հետո շարժվել էին Ֆրանսիայի դեսպանատուն։ Նրանց խոսքով՝ եթե ՀՀ ու ԱՀ կառավարությունները չլուծեն իրենց խնդիրը, պատրաստ են օգնություն խնդրել օտար երկրներից։ Այսօր էլ ակցիայի մասնակիցները պատրաստվում են կառավարության մոտից շարժվել ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց, այնտեղ ևս ակցիա իրականացնել։ Ակցիայի մասնակիցների թիվը գնալով մեծանում է, իսկ կառավարության շենքի մոտ ոստիկանական հերթական պատն է կազմվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով