Ցավում եմ, որ մեր երկրում ամենաբարձր մակարդակի վրա շարունակվում է քաղաքական հայացքների համար հետապնդումը. Միքայել Սահակյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն որոշումն, ըստ իմ ունեցած տեղեկատվության, ընդունվել է նաեւ իմ հետ կապված եւ ոչ միայն՝ չեն վերակնքում պայմանագիրս ՀՀՊԿԱ-ի հետ, որտեղ դասավանդում եմ շուրջ 4 տարի:Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է  արել  Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի  նախկին   տեղակալ Միքայել Սահակյանը

«Հիշում եմ՝ դեռ 5-6 տարի առաջ, երբ ՀՀ պետական կառավարման ակադեմիա/Public Administration Academy of RA -ի ղեկավարության կողմից որոշում էր կայացվել Հանրային կառավարման մասնագետներից զատ, թողարկել նաեւ պետական եւ մունիցիպալ կառավարման մասնագետներ՝ ինձ հրավիրեցին ակադեմիա՝ որպես մունիցիպալ կառավարման մասնագետի։ 1 տարուց ավել տեւեց իմ կողմից նոր առարկայի ստեղծումը՝ Համայնքային ծառայությունների կազմակերպում եւ կառավարում, որից հետո ջանք չեմ խնայել գիտելիքներս ու փորձս փոխանցել Պետական կառավարման ուսանողներին։ Ցավում եմ, որ մեր երկրում ամենաբարձր մակարդակի վրա շարունակվում է քաղաքական հայացքների համար հետապնդումը, նրանք չեն հասկանում, որ մեր երկրին մասնագետներ են անհրաժեշտ, այլ ոչ թե սիրողական մակարդակի «յոլա» տանողներ։
Նոր ռեկտոր՝ նոր մոտեցումներ. ինչ-ինչ՝ նոր ռեկտորից սպասում էի նոր, սակայն այլ մոտեցումներ։ Իհարկե, ամենն ունի իր գինը, բայց պետությունն ու նրա ապագան անգին են։ Սա, թերես, չի ստացվում հասկանալ մինչեւ վերջ նորաթուխ աթոռապաշտներին կամ հին, բայց գործիք դարձած պաշտոնավորներին»,-գրել է Սահակյանը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով