Իրանի ներկայացուցիչները նույնիսկ հայտնում են,որ հայերի կարծիքը չեն էլ հարցնելու և վտանգի դեպքում իրենք են զորք մտցնելու Հայաստան.Բաբայան

Էս ձևի անպաշտպան Հայաստանը երբեք չի եղել:Իրանի ներկայացուցիչները նույնիսկ հայտնում են,որ հայերի կարծիքը չեն էլ հարցնելու և վտանգի դեպքում իրենք են զորք մտցնելու Հայաստան:Այս  մասին   գրում  է    Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը:

Ադրբեջանի ներկայացուցիչները Վրաստանին արդեն հրավիրում են օգտվել դեռ չբացված միջանցքից:
Կարծում եմ չի բացառվում նաև այն սցենարը,որ Թուրքիան,Ռուսաստանը և Իրանը բաժանեն Սյունիքը և ստեղծեն իրենց ազդեցության գոտիները դրանով իսկ փոխեն իրավիճակը արդեն Հայաստանի սուվերեն տարածքում:
Միջանցքի բացման շուրջ տիրող իրավիճակում բացի մեզնից բոլորը կարող են շահած դուրս գալ և «տորթը» կիսել իրար մեջ դե իսկ մենք դարձել ենք դիտորդ մեր սեփական հողում կատարվող աշխարհաքաղաքական իրադարձությունների կիզակետում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով