Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. մի քանի տոննա կարտոֆիլով բարձված MAN բեռնատարը կողաշրջվել է. կա վիրավոր. երկաթգծի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 23։00-ի սահմաններում Ալավերի քաղաքի Թումանյան փողոցի սկզբնամասում՝ երկաթուղու վրայով անցնող կամրջի վրա, Կոտայքի մարզի բնակիչ՝ 39-ամյա Մնացական Թ-ն իր վարած MAN մակնիշի բեռնատարով դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մնացական Թ-ն տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Վթարի հետևանքով նշված կամրջի եզրային արգելապատնեշներից մի հատված, ինչպես նաև ավտոմեքենայի բեռի մի մասը շուրջ 10 մետր կամրջից թափվել է ցած և լցվել երկաթգծի վրա՝ վնասելով երկաթծի որոշ հաղորդալարեր, ու ժամանակավորապես փակել է երկաթգծի ուղին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Աբրիկյանը։ Տեղում աշխատել են նաև երկաթուղու ներկայացուցիչները, ովքեր մի քանի ժամ աշխատանքներ են իրականացրել, և երկաթուղին բացվել է։

 

Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ՝ վնասված հաղորդալարերը և երկաթգծի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել մի քանի տոննա կարտոֆիլով։

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով