Խոշոր ավտովթար՝ Երևանում. 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երկաթյա գովազդային էլեկտրասյանը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին  տեղեկացնում  է  shamshyan.com-ը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ժամը 03։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Պարույր Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Ա. Ղանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա գովազդային վահանակի սյանը։

Ինրպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։  Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։

 

 

Փաստի առթիվ նույն գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով