Ստի և կեղծիքի վրա հիմնված այս իշխանության համար տարիների քողարկված պայքար է գնացել.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը   ֆեյսբուքյան  իր էջում   գրում է

Ստի և կեղծիքի վրա հիմնված այս իշխանության համար տարիների քողարկված պայքար է գնացել:
Մինչև 2018թ բոլոր կեղծ օրակարգերը բացահայտված են սկսած բնապահպանական շարժումներից մինչև քաղաքացիական հասարակության ակտիվիստներ:«Հետույք պատռող» բնապահպանները մի թփի համար այն ժամանակ մեղադրում էին միանգամից երկրի նախագահին,այսօր չկա նույնիսկ մեկ ակտիվիստ,որ պայքարի,չկա մարդու իրավունքների համար պայքարող ՀԿ-ներից գոնե մեկը,որ մարդու իրավունք պաշտպանի:
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին նրանք առաջ էին բերում կեղծ օրակարգեր,իբր Հայաստանում չկա ժողովրդավարություն,իբր մարդու իրավունքները ոտնահարված են,նույնիսկ կենդանիների իրավունքները պաշտպանելու համար էին պատրաստ քլնգել իշխանություններին և փողոց դուրս գալ:
Հոսանքի թանկացում,տրանսպորտ ,ամեն ինչ օգտագործվում էր փողոց դուրս գալու համար իսկ այսօր՞:
Այսօր նրանք չկան ,քանի որ այդ ամենը ինչ կատարվում էր հասավ իր վերջնական նպատակին,երկիրը ներսից քայքայվեց և դարձավ թույլ,պարտված,հոշոտված մի կիսապետություն:Նրանք հասան իրենց նպատակին:
Տարբեր մարդկանցից միշտ լսում եմ«Բա պատկերացնում՞եք Սերժի վախտ սենց բան անեին ՀՀԿ-ին ինչ օրը կդնեին»
Մարդիկ զարմացած են,որ հասարակությունը հիպնոսացած լռում է,դե իսկ ակտիվիստներն էլ գնացին պատմության գիրկը իրենց համար էլ պայքարելու բան չկա,նրանց պայքարն ավարտված է,նրանք ծառայեցին ի վերջո մեկ բանի համար`հեռացնել ազգային և պետական մտածելակերպ ունեցող մարդկանց իշխանությունից անունը դնելով   «հեղափոխություն»,քայքայել պետական կայուն համակարգը և ստեղծել լակոտապետություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով