Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է աշխարհահռչակ հայ քիմիկոս-գիտնականի դին

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս  մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Թամանյան 8 շենքի բակում տղամարդու դի կա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, օպերգծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը բնակվում էր նշված շենքի 4-րդ հարկում, և այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե ինչ հանգամանքներում է դին հայտնվել բակում։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

 

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Դեպքի վայրում հավաքված հարևաններն ասում էին, որ մահացածը աշխարհում հայտնի 100 քիմիկոս-գիտնականներից էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով