Հայհոյանքներով, քաշքշելով, վնասվածքներ պատճառելով բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին. «Երկիր Ծիրանի»

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր առավոտյան ժամը 8։20-8:30-ի միջակայքում Եռաբլուր զինվորական պանթեոնի առջևից ոստիկանական համազգեստով անձինք բռնի ուժով, հայհոյանքներով և քաշքշելով, վնասվածքներ պատճառելով ապօրինաբար բերման են ենթարկել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և փաստաբան  Զարուհի Փոստանջյանին։ Այս մասին հայտարարություն է բտարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

 

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա, թե ուր են տարել Զարուհի Փոստանջյանին։ Ոստիկանության լրատվական ծառայությունը չի պատասխանում հեռախոսազանգերին։ Այս պահի դրությամբ արձանագրում ենք, որ Զարուհի Փոստանջյանին փաստացի առևանգել են Եռաբլուր զինվորական պանթեոնի առջևից»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով