Կապիտուլյանտ ռեժիմը Հայաստանի Էրմենիստան վերածելու գործընթացին մեկնարկ է տալիս ՝Էրդողանի հետ հանդիպումներ նախաձեռնելով.Էդուարդ Շարմազանով

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կապիտուլյանտ ռեժիմը Հայաստանի Էրմենիստան վերածելու գործընթացին մեկնարկ է տալիս ՝Էրդողանի հետ հանդիպումներ նախաձեռնելով։Այս մասին  ֆեյսբուքյան  իր էջում գրառում է  արել   Էդուարդ Շարմազանովը:

 

Ո՞րն է սրա նպատակը։
Վերջնականապես «սպանել» ցեղասպանության դատապարտման եւ ազգային պահանջատիրության օրակարգը։
Ոդեւէ համեմատական 2009-ի «ֆուտբոլային դիվանագիտության» հետ անթույլատրելի է։
Այն ժամանակ մենք հաղթողի դիրքերում էինք,Շուշին ու Հադրութը հայկական էին, իսկ ազգային պահանջատիրությունը պետական քաղաքականություն։
Ցյուրիխում ՀՀ -ն Դավութօղլուին թույլ չտվեց անգամ մեկ բառ խոսել ի պաշտպանություն Ադրբեջանի։
Բայց հիմա այս կապիտուլյանտները սկսել են թուրքին սիրաշահելու «մրցավազքը»։
Պարտություն բերածներն առաջնորդվում են անվերջ զիջելով ,միայն թե պահեն աթոռը։
Կործանարար պարտությունից հետո ապազգային վարչախումբը նախաձեռնում է «հեղափոխության» վերջին փուլը՝ արտաքին քածաքական վեկտորի փոփոխություն ու թուրքերի հետ «հնազանդություն» ապահովելով։
Հայաստանն Էրմենիստան չի դառնալու։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով