Եվ այս կառույցը կոչվում է Ազգային Անվտանգության ծառայություն. զավեշտալի է. Ավետիք Իշխանյան

 

Իրականում, դուք եք շեղվածները՝ ձեր շեղված ուղեղներով, ձեր վարչապետով և նրա աջակիցներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ԶԱՎԵՇՏ
Վարչապետ կոչեցյալի Անձնական Անվտանգության Ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն է տարածել, որ Քասախի բնակիչները «շեղվել են ճանապարհից և հայտնվել Ադրբեջանի տարածքում»։

Հարց է առաջանում, ո՞վ է շեղվածը։ Իրականում, դուք եք շեղվածները՝ ձեր շեղված ուղեղներով, ձեր վարչապետով և նրա աջակիցներով։

Այո՛, դուք բոլորդ շեղվել եք մարդ և հայ լինելուց, քանի որ հայրենիքը հանձնել եք թշնամուն, այն համարում եք թշնամու տարածք և հանգիստ խղճով գերի եք հանձնում մեր հայրենակիցներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ այս կառույցը կոչվում է Ազգային Անվտանգության ծառայություն։ Զավեշտալի է»,- գրել  է նա։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով