Արցախում ցեմենտի գործարան կկառուցվի.ներդրումային ծրագրի արժեքը կազմել է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար.Արայիկ Հարությունյան

 

Արցախում ցեմենտի ժամանակակից գործարան կկառուցվի: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը.
«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախում ցեմենտի ժամանակակից գործարան ունենալու ծրագիրը ներդրողի հետ քննարկել էինք մինչև 2020թ.-ի սեպտեմբերին մեր դեմ սանձազերծված պատերազմը:

Գործարարը պատերազմից հետո ոչ միայն չհրաժարվեց այդ բիզնես-գաղափարից, այլև այն իրականացրեց ամբողջ ծավալով. ներդրումային ծրագրի արժեքը կազմել է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար: Բացի ցեմենտից, գործարանը կարտադրի նաև այլ շինանյութեր, որոնք, համոզված եմ, լայնորեն կօգտագործվեն Արցախում մեծ թափ առած շինարարական աշխատանքներում»,-գրել է Արցախի նախագահը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով