Բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ

Օգոստոսի 24-ին, ժամը 20:08-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Վ․ Կ․, ծնված 1962 թ.) և «Ford Transit» (վարորդ՝ Մ․ Հ., ծնված 1954 թ.) մակնիշի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Խ. Գ.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև սահմանազատել են տարածքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով