Երևանում 32-ամյա վարորդը «Suzuki»-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնին

 

Երեկ՝ օգոստոսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 17։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Մեղեդի Դ-ն իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Վ. Վաղարշյան և Ա. Ավետիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 71-ամյա Սոխակ Հ-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «ԱրտՄեդ» բժշկական կենտրոն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով