Հրդեհ Երևանի Բուսաբանական այգում

Օգոստոսի 24-ին, ժամը 18:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։44-ին, մարվել՝ 20։34-ին։ Այրվել են մոտ 4000 քմ խոտածածկույթ և մոտ 30 դեկորատիվ ծառ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով