Մանդատային պայքարով դեռ ոչ մի հայրենակործանի ճանապարհ չի փակվել.Գևորգ  Գևորգյան

Հայաստանի վերաարտադրված ռազմաքաղաքական վերնախավը մինչև սեպտեմբեր իրականացնելու է իր տերերի՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պլանները։Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում գրառում է  արել  ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը: 

Ըստ այդմ, Արցախի հանձնմանը հաջորդելու է Սյունիքի միջանցքի, Արարատի գյուղերի, Տավուշի գյուղերի տրամադրումը թշնամուն, իսկ ավելի կոնկրետ, արագ տեմպերով սկսվելու է Հայաստանի օսմանահպատակացման գործընթացը։ Այս ամենը դավաճանների իշխանությունը ամրագրելու է Հայաստանի և ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմամբ։ Այս իրավիճակում ընդդիմությունը միայն մի անելիք ունի, փողոցային դիմադրական պայքարով ոտքի հանել ժողովրդին, հասկացնել, որ պայքարի դուրս չգալու դեպքում, իրենց բնօրրանում նորից ցեղասպանվելու են օսմանցի քոչվորների կողմից։
Հ.Գ. Մանդատային պայքարով դեռ ոչ մի հայրենակործանի ճանապարհ չի փակվել։

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով