Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդակությամբ ռեպորտաժ է հեռարձակել. Էդգար Ղազարյան

 

Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդակությամբ ռեպորտաժ է հեռարձակել լուրերի հիմնական թողարկման ընթացքում: Այս մասին ֆեյսբուքում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իսկ ընդամենը մի քանի տարի առաջ այդ նույն հեռուստաընկերությունը համագործակցության հուշագիր էր ստորագրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ, որի արդյունքում իրենց միջոցներով ֆիլմեր էին նկարահանվում եւ հեռարձակվում Արցախի հիմնախնդրի, ինչպես նաև լեհահայ նշանավոր գործիչների մասին: Ժամանակին մենք դրանով հպարտանում էինք, իսկ ադրբեջանցիները բողոքի անհետեւանք ձայն էին բարձրացնում: Հիմա ամեն ինչ հակառակն է: Այլ բան չէր կարող լինել, երբ կործանված է ոչ միայն երկիրը, այլև դիվանագիտությունը, իսկ “դիվանագետ” կոչվածները շարունակում են լուռ ու անխոնջ ծառայել հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն եւ հայ ժողովրդի ամենամեծ դավաճանին»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով