Վերահաշվարկի արդյունքում ԱԺ անցած քաղաքական ուժերի քվեներում փոփոխություն է եղել

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում  է, որ երեկ և այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել են առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ: Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 65 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում  27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում)

«ԱՐԴԱՐ  ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ -8

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ 0

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ + 659

«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ -2

ԱԶԱՏՈւԹՅՈւՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ 0

«ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ» ԴԱՇԻՆՔ + 5

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ + 1

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈւԹՅՈւՆ (ՀԱՊ) ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ 0

ԼՈւՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ -1

ՄԵՐ ՏՈւՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ 0

«ՀԱՆՐԱՊԵ-ՏՈւԹՅՈւՆ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ + 1

«ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ + 2

ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ ԴԱՇԻՆՔ -10

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ + 5

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ 0

«5165 ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈւՄ»  ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ + 1

«ՔԱՂԱՔԱՑՈւ ՈՐՈՇՈւՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ 0

«ՇԻՐԻՆՅԱՆ- ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» + 52

«ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ -1

ՎԵՐԵԼՔ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ -19

ԱԶԱՏԱԿԱՆ  ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ -2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ -1

ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ + 744

«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ -60

«ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ + 52

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վաղը՝ հունիսի 24-ին ժամը 10:00-ից, թիվ 9 և թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում և թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովում ժամը 11:00-ից կշարունակվեն վերահաշվարկի աշխատանքները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով